ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Բաքուն հիշեցնում է

Բաքուն հիշեցնում է
14.07.2026 | 10:56


Մինչ տեղական կառավարիչը հայտարարում է, որ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի տարեվերջին, Բաքվից ի պատասխան հիշեցնում են, որ մինչև իրենց պահանջը չկատարվի՝ Սահմանադրությունը չփոխվի, խաղաղության պայմանագիր չեն ստորագրի։

Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն։

Թե հընթացս ինչ նոր ծրագրեր կկազմվեն և ինչ կպարտադրվի գործող իշխանությանը, դեռ դժվար է ասել։

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3810

Մեկնաբանություններ